Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 2026 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել է 6.9%։ Այս տվյալը հրապարակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ համեմատելով այն 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ։
Տնտեսության մեջ առավելագույն աճը գրանցվել է շինարարության ոլորտում։ Այդ ոլորտի ծավալը աճել է 22.9% –ով՝ հասնելով 144 մլրդ 649.1 մլն դրամի։ Շինարարությանը հաջորդում է արդյունաբերական արտադրանքի ծավալը, որը աճել է 13% –ով՝ կազմելով 1 տրլ 002 մլրդ 805.1 մլն դրամ։
Ծառայությունների ոլորտը նույնպես ցուցաբերել է զգալի աճ՝ 7.6% (1 տրլ 342 մլրդ 322.4 մլն դրամ)։
Արտաքին առևտրաշրջանառությունը 2026 թվականի հունվար-ապրիլին աճել է 3% –ով՝ հասնելով 2 տրլ 384.1 մլրդ դրամի։ Արտահանման ծավալը նվազել է 3.3% –ով՝ կազմելով 878.2 մլրդ դրամ, մինչդեռ ներմուծման ծավալը աճել է 2.5% –ով՝ հասնելով 1 տրլ 505.9 մլրդ դրամի։
Հիշյալ ժամանակահատվածում դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 377.28 դրամ։