Փաշինյանը խստացնում է միկրոբիզնեսի և շրջանառության հարկով աշխատողների համար գործունեության կանոնները

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ես հայտարարեցի միկրոբիզնեսի և շրջանառության հարկով աշխատող բիզնեսների համար գործունեության կանոնների խստացման մասին։ Այս հարցը համարվում է անհետաձգելի։

Նախատեսված կարգավորման համաձայն՝ եթե միկրոբիզնեսի կամ շրջանառության հարկով աշխատող ձեռնարկատերը տարվա ընթացքում երեք անգամ չի տպել ՀԴՄ կտրոն, ապա նրան 5 տարով կզրկեն այս համակարգում աշխատելու իրավունքից։ Այս դեպքում նա կաշխատի միայն ԱԱՀ համակարգում։

Ես հասկանում եմ, որ սա ոմանց համար կարող է նշանակել դե ֆակտո փակում, սակայն, ուրեմն, թող ՀԴՄ կտրոնները թողարկեն։ Չի կարող այլ կերպ լինել։ Այս կարգավորումը լիարժեք կսկսի գործել 2027 թվականի հունվարի 1-ից։

Հիշեցնում եմ, որ 2024 թվականից միկրոբիզնեսի համար տարեկան շրջանառության շեմը բարձրացվել է մինչև 50 միլիոն դրամ։

ՊԵԿ նախագահի առջև խնդիր է դրվել այս տարվա ընթացքում դրոշմապիտակավորման ենթակա ապրանքների ցանկը մաքսիմալ ընդլայնել։ 2027 թվականի հունվարի 1-ից պետք է ապահովվի դրոշմապիտակավորման համակարգի լիակատար ծածկույթ։

Այն, ինչ հնարավոր է պիտակավորել, պետք է պիտակավորենք։ Այն, ինչ հնարավոր չէ դրոշմապիտակավորել, դա էլ պետք է պիտակավորենք, քանի որ նման բան չկա, որ հնարավոր չլինի դրոշմապիտակավորել։

Ավելի լայն հայացքով մենք պետք է մտածենք այս շուկայում մրցակցային միջավայրի ստեղծման մասին՝ ապահովելով, որ ապագայում եղած մեկ օպերատորի փոխարեն գործեն երկու կամ ավելի։