Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար

Այս պահին Ավետիք Չալաբյանը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ քննվում է նրան կալանավորելու միջնորդությունը։

Հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին հայտնում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Վաղ առավոտյան Չալաբյանին ձերբակալվել է Քրեական Կոդեքսի (ՔԿ) շրջանակում ընթացող քրեական վարույթի ընթացքում։

Ըստ փաստաբանի՝ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար, ինչը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ։

«Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ծայրից ծայր սուտ», – նշում է Վարազդատ Հարությունյանը։

Փաստաբանը նաև ընդգծում է, որ գործի «փաստական հանգամանքներին» չի կարող անդրադառնալ՝ նկատի ունենալով նախաքննական գաղտնիքի ռեժիմը։ Նա գործն անվանել է զավեշտալի ու հորինված։