Այսօր Երևան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին։ Հյուրին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում պաշտոնական արարողության շրջանակում դիմավորել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Դիմավորման պաշտոնական արարողության տեսագրությունը հրապարակվել է նախարարի սոցիալական ցանցերի էջում։
Իրանի նախագահի տեղակալին դիմավորել են Երևանում