Ախալքալաք-Կարս երկաթուղու բացումը կարևոր քայլ է դեպի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, որը նպաստելու է նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը՝ իր սոցցանցի էջում հրապարակելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը։
Ըստ վարչապետի՝ երկաթուղին, ինչպես Ադրբեջանի երկաթուղին, այլևս փակ չէ Հայաստանից արտահանումների և Հայաստան ներմուծումների համար։ Նա նաև նշել է, որ առաջիկայում նախատեսվում է բացել Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան-Իրան երկաթուղու միջանցքները։
Հիշեցնենք, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ 2021 թվականի դեկտեմբերին Երևանն ու Անկարան հայտարարեցին հարաբերությունների կարգավորման հստակ քայլերի պատրաստակամության մասին և նշանակեցին հատուկ ներկայացուցիչներ՝ Թուրքիայի կողմից Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանի կողմից՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Այս նախաձեռնությունը համարվում է տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման կարևոր ներդրում։