Հայկական գինիները 30-ից ավելի մեդալ են արժանացել համաշխարհային մրցույթում

Երևանում մայիսի 19-23-ը տեղի ունեցած «Concours Mondial de Bruxelles» համաշխարհային գինու մրցույթում հայկական գինիները գրանցել են նշանակալի հաջողություն՝ արժանանալով 30-ից ավելի մեդալի։

Մրցույթին ներկայացվել է ավելի քան 7700 գին՝ 6 տասնյակ երկրներից։ Գինիների գնահատումը կատարել են 400 միջազգային փորձագետ-համտեսողներ՝ «կույր համտեսման» սկզբունքով։

Հայաստանի կողմից մրցույթի համակազմակերպիչը Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամն է։ Մրցույթին մասնակցել են ոչ միայն փորձագետներ, այլև լրագրողներ և գինու գնորդներ, որոնց համար կազմակերպվել են շրջայցեր Հայաստանի մի շարք գործարաններում։

Հայկական գինիները մրցույթի արդյունքում արժանացել են 2 Grand Gold, 13 ոսկե և 20 արծաթե մեդալի։