Մայիսի 8-9-ի ընթացքում պաշտոնական այց կկատարի Ղազախստանի արտգործնախարար Երմեկ Կոշերբաևը։ Նրա հետ միասին Հայաստան կժամանի նաև Ղազախստանի տրանսպորտի նախարար Նուրլան Սաուրանբաևը։
Հայաստանում նախարարների այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի և Ղազախստանի արտգործնախարարների միջև առանձնազրույց, որին կհետևի ընդլայնված կազմով հանդիպում։