Պռոշյանի կոնյակի գործարանը հերքում է Ռուսաստանում իր լիցենզիան կասեցնելու մասին հաղորդագրությունները։
Տեղեկատվական ոլորտում տարածված որոշակի հրապարակումներում տեղի է ունեցել սխալ նույնականացում։ Հայկական արտադրող գործարանը շփոթվել է Ռուսաստանի Դաշնությունում գործող առանձին դիստրիբյուտոր ընկերության հետ։
Նշված հաղորդագրությունը վերաբերում է բացառապես այդ ներմուծող ընկերության գործունեությանը և որևէ առնչություն չունի Հայաստանի Հանրապետությունում իրականացվող արտադրական գործընթացների հետ։
Պռոշյանի կոնյակի գործարանը հաստատում է, որ իր գործունեությունը շարունակվում է նորմալ ռեժիմով։ Անխափան իրականացվում է արտադրությունը, և ընկերությունը շարունակաբար արտահանում է իր արտադրանքը միջազգային շուկաներ, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ։
Ընկերությունը նաև նշում է, որ պարբերաբար անցնում է միջազգային աուդիտներ և ունի համապատասխան որակի կառավարման և սննդամթերքի անվտանգության սերտիֆիկատներ, այդ թվում՝ ISO և HACCP ստանդարտներին համապատասխան։