Երևանում կայացած բանակցությունների արդյունքում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը և «Վրացական երկաթուղի» ընկերությունը ձեռք են բերել մի շարք կարևոր պայմանավորվածություններ ուղևորափոխադրումների ոլորտում։
Հիմնական որոշումը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքի գործարկումն է։ Կողմերը պայմանավորվել են, որ 2026 թվականի ամառային փոխադրումների սեզոնին այս երթուղով կսկսվի արագընթաց ֆիրմային գնացքի կանոնավոր երթևեկությունը։
Գնացքը կմեկնարկի Երևանից 2026 թվականի հունիսի 14-ին և կգործի մինչև հոկտեմբերի 1-ը՝ օրական մեկ մեկնարկով։
Բացի այդ, երկու երկրների երկաթուղայինները պայմանավորվել են աշխատելու ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման ուղղությամբ։ Այս քայլի նպատակն է սահմանային հսկիչ անցակետերով անցումը կատարելու ժամանակ գնացքի պարապուրդը սահմանին կրճատելը։
Կողմերը նաև համաձայնել են չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու իրականացման շուրջ։ Այս երթուղու ընթացքում կկազմակերպվի զբոսաշրջիկների խմբի փոխադրումը (հիմնականում Չեխիայից)՝ կազմակերպելով նրանց կեցությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վագոններում։ Գնացքը կկատարի կանգառներ, որոնք հնարավորություն կտան զբոսաշրջիկներին ծանոթանալ Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին։ Նմանատիպ առաջին ուղերթը հաջողությամբ կազմակերպվել էր 2025 թվականին։