Ռուսաստանը ժամանակավորապես սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» մայիսի 22-ից սկսած ժամանակավորապես կսահմանափակի Հայաստանից ծաղիկների ներմուծումը։ Այս որոշումը կայացվել է մինչև Հայաստանում գործող ջերմոցային տնտեսությունների ստուգման և դրա արդյունքների վերլուծության ավարտը։

Սահմանափակումը կգործի 2026 թվականի մայիսի 22-ից և կտարածվի Հայաստանից ծագող և մատակարարվող ծաղկային արտադրանքի վրա։

Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ հայկական կողմի հետ բանակցություններից հետո մի շարք հայկական ձեռնարկություններ կստուգվեն։ Գերատեսչությունը նաև հավելել էր, որ Ռուսաստան ներմուծվող կարանտինային արտադրանքի ֆիտոսանիտարական վերահսկողությունը Հայաստանից ապահովվում է ավելի խստորեն։

«Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտն էլ հայտարարել էր Հայաստանից ներմուծվող արտադրանքի վերահսկողության խստացման մասին։