Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը տեղեկացնում է, որ այսօր, հունիսի 17-ին, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու Մլետա-Գուդաուրի հատվածում ժամանակավորապես սահմանափակվել է բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է մինչև ժամը 17:00։
Այս միջոցառումը կատարվում է ճանապարհի վերանորոգման աշխատանքերի շրջանակում։ Ճանապարհը բաց է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցնենք, որ վերանորոգման աշխատանքներն սկսվել են այն բանից հետո, երբ խստաշունչ ձմռան հետևանքով ճանապարհի ծածկույթը վնասվել էր, իսկ տարբեր հատվածներում նկատվել էր ամորտիզացում, ինչը ստեղծում էր վտանգավոր իրավիճակներ վարորդների համար։