Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 74-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանի գործով։
Ինչպես հայտնի է, Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, ինչպես նաև Վերաքննիչ քրեական դատարանը արդարացման վճիռ էին կայացրել Ալբերտ Առստամյանի նկատմամբ՝ նրան մեղադրելով խուլիգանության մեջ։ Դատարանները հիմնավորել են իրենց որոշումը հանցակազմի բացակայությամբ։
Դատախազությունը, չընդունելով արդարացման դատավճիռը, բողոք էր ներկայացրել Վճռաբեկ դատարան։
Հիշեցնենք, որ Ալբերտ Առստամյանը 2024 թվականի օգոստոսի 23-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետել էր՝ այն որպես քաղաքական դժգոհության արտահայտում ներկայացնելով։