ՀՀ կառավարությունը շարունակում է ակտիվ աշխատանքը Ռուսաստանի հետ բնական գազի գնի շուրջ, ինչպես «Գազպրոմի» գործընկերների, այնպես էլ ռուսական կողմի գործընկերների հետ։ Իրավիճակը կառավարելի է, և այս պահին ավելացնելու բան չկա։
Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Նա նշեց, որ մայիսի 27-ին Երևանը Մոսկվայից ստացել էր նամակ բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին։
«Ինչպես վարչապետն էլ ասել է, մենք աշխատանքային պրոցեսի ընթացքում բազմաթիվ նմանատիպ նամակներ ենք ստացել։ Սա սովորական պրոցես է, որը չի տարբերվում մյուսներից։ Իրականությունը շատ ավելի լավ է, քան մամուլում ներկայացված աղմուկը։ Մենք շարունակում ենք աշխատել համատեղ աշխատանքային պայմանագրերի շրջանակներում, որոնք վստահաբար երկարաժամկետն են», – նշեց նախարարը։
Նա հավելեց, որ գազի գնի շուրջ մտահոգություններն ու քննարկումները հայաստանյան իրականության մեջ պարբերական բնույթ են կրում։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար։