Սրբուհի Գալյանը կմասնակցի Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից կայացված որոշման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կմեկնի Ռուսաստան՝ մասնակցելու Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին։

Գործուղումը նախատեսված է հունիսի 23-ից մինչև 26-ը։ Նախարարը վերադառնալուց հետո պետք է ներկայացնի եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։